Սուրեն Հովսեփյան
Սուրեն Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1890[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Krasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ հեղափոխական և լրագրող |
Աշխատավայր | Պրավդա[1] |
Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1] |
Սուրեն Գրիգորի Հովսեփյան (դեկտեմբերի 11, 1890[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918[1], Krasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1]), բոլշևիկ հեղափոխական («պրոֆեսիոնալ հեղափոխական»), ՌՍԴԲԿ անդամ (1906)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է գիմնազիայում, որն ավարտելուց հետո, 1909 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը։ Հեղափոխական գործունեությունն սկսել է գիմնազիայում՝ կազմակերպելով մարքսիստական խմբակ։ 1905-1906 թվականներին մասնակցել է ՌՍԴԲԿ Գանձակի կազմակերպության աշխատանքներին։ Համալսարանում պրոպագանդիստական աշխատանք է տարել ուսանողության շրջանում։ Եղել է ՌԽԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1910 թվականին ձերբակալվել է և արտաքսվել Խարկով։ 1914 թվականին զորակոչվել է գործող բանակ, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը զինվորների շրջանում։ 1917 թվականի Փետրվարյան զինված հեղաշրջումից հետո վերադարձել է Գանձակ և տեղի բոլշևիկների հետ վերականգնել կուսկազմակերպությունը։ Նույն թվի հունիսին տեղի է ունեցել բոլշևիկների տարանջատումը մենշևիկներից, ստեղծվել է բոլշևիկյան կոմիտե նրա գլխավորությամբ։ Նա ղեկավարել է նաև Գանձակի խորհրդի բոլշևիկյան խումբը։ 1917 թվականի օգոստոսին նրան կրկին ուղարկել են Կովկասյան ռազմաճակատ, որտեղ դարձել է տեղի ՌՀԿ-ի ղեկավարներից մեկը։ 1918 թվականի մարտին ընտրվել է Բաքվի ՌՀԿ-ի անդամ, մասնակցել մուսավաթական խռովության ճնշմանը։
Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների շարքում։
Թերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912 թվականից եղել է «Պրավդա» թերթի մշտական թղթակիցը,
- 1913 թվականից թղթակցել է «Պրոսվեշչենիե» («Просвещение») բոլշևիկյան ամսագրին,
- 1918 թվականի ապրիլին նշանակվել է Բաքվի «Կավկազսկայա Կրասնայա Արմիա» («Кавказская Красная Армия»), ավելի ուշ՝ «Իզվեստիա Բակինսկոգո Սովետա» («Советский Известия Бакинского») թերթերի խմբագիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 581)։ |